Պարույր Սևակ

Պարույր Սևակ


Սեվակ

Մանկությունը

Ծնվել է 1924 թվականի հունվարի-24ին Արարատի շրջանի Չանախչի(ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ)գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդզավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքումմահանում է, որի հետևանքով նա դառնում էընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսելէ հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում էհաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որտարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ,նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էինկրում։ Նրա գերազանց առաջադիմությանպատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինականկարգով գրանցվել դպրոցում և շարունակելուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էրկարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջինանգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

Երիտասարդությունը

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական ՀամալսարանիԲանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար;

Հասուն տարիները

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։


Translate

Աղաչում եմ



Աղաչում եմ,-
Մի՛ վրդովվեք, եթե ասեն
Փառասերին հենց փառասե՜ր,
Ո՛չ թե համեստ.
Սրիկային՝ հենց սրիկա՜,
Ո՛չ թե ազնիվ.
Հեռակային՝ հենց հեռակա՜,
Ո՛չ թե ներկա:

Աղաչում եմ,-
Մի՛ վախեցեք անկեղծ խոսքից.
Անկեղծ խոսքը չի սպանում,
Փակ խոցեր է միայն բանում։

Թե սոված եք և երեխա՝
Մի՛ վախեցեք լաց լինելուց.
Դե՜հ, քանի դեռ նա չի լալիս՝
Ծիծ չե՛ն տալիս։

Մի՛ վախեցեք
Ժանգոտ թասից ժանգ քերելուց.
Նա դրանից չի փչանա։

Մի՛ վախեցեք
Կեղծի մասին ճիշտ գրելուց.
Նա դրանից կքչանա։

Աղաչում եմ,-
Եվ թվաբա՜ն եղեք մի քիչ,
Բայց պայմանով այս ամոքիչ.
Ո՛չ թե ճշտին սուտ գումարեք,
Այլ բաժանեք սուտը ճշտին.
Ո՛չ թե վշտին գութ գումարեք,
Այլ բաժանեք գութը վշտին։
Եվ պարծեցեք ո՛չ թե հարցով.

Հպարտացեք լոկ լուծումով
Փակագըծի ճիշտ բացումով,
Մնացորդով
Ու քանորդով…

Աղաչում եմ,-
Եղեք նաև քիչ հոգեբան.

Եթե որդին տրտում երգով
Իր ծնողի մահն է սգում,
Աղաչում եմ, մի՛ ընդհատեք,
Ի՜նչ է թե նա… լա՛վ չի երգում…

Աղաչում եմ,-
Այս և նման այլ հարցերում
Երբևիցե ինձ չաղաչե՜լ…

Комментариев нет:

Отправить комментарий